Ոչ դիտավորյալ․ սպան 5 լիտրանոց բենզինով շիշը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ․ Փաշինյան
Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում է տեղի ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում մարել։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում զեկուցեց ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի մանրամասները:
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3-ը վիրավոր են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է պարզաբանել ով և ինչ չի արել։
«Պարզել ենք նաև, որ Ներքին գործերի նախարարության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, բայց հեռավորությունը բավականին մեծ է եղել»։
Փաշինյանն ընդգծեց, որ հրամաններ են եղել, որոնք չեն կատարվել, որոնցից մեկը հենց բենզին չօգտագործելու մասին է.
«Ոչ միայն բենզին են օգտագործել, այլ նաև փորձ է արվել 5 լիտրանոց տարայով բենզինը լցնել վառարան. վառվել է ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառել փորձող սպային, ինքնապաշտպանական բնազդով այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ոչ դիտավորյալ։ Սրանք նախնական տվյալներ են»։
Մանրամասները՝ տեսանյությում