Aston Martin-ն ազդարարել է իր առաջին էլեկտրամոբիլի մասին

Բրիտանական Aston Martin ավտոարտադրողը, հետեւելով Bentley-ի իր հայրենակիցներին, հայտարարել է էկոլոգիապես մաքուր մեքենաների արտադրությանն անցնելու ծրագրի մասին, գրում է Motor-ը։
Իր մոդելային գիծը էլեկտրաֆիկացնելու ճանապարհին ապրանքանիշը կանցնի հիբրիդների եւ լրիվ էլեկտրական մեքենաների արտադրությանը, եւ բացի այդ, մինչեւ 2040 թվականը Aston Martin-ի արտադրությունը եւ լեգենդար ընկերության մատակարարման ողջ շղթայի շահագործումը պետք է էկոլոգիական դառնա:
Ապրանքանիշի առաջին սերիական (չհաշված Aston Martin Valkyrie հիպերքարը) հիբրիդը կլինի նոր Valhalla միջին շարժիչով սուպերքարը, որը պատրաստվում են 2024 թվականին թողարկել։ Aston Martin-ի առաջին էլեկտրամեքենան նախատեսվում է 2025 թվականին թողարկել, իսկ մինչեւ 2026 թվականը Aston Martin-ի բոլոր նոր մոդելները կունենան էլեկտրիֆիկացված ուժային համակարգ, որպեսզի 2030 թվականից բրենդը կարողանա անցնել բացառապես էլեկտրական մեքենաների եւ հիբրիդների արտադրության:
Բրիտանական ավտոարտադրողը մտադիր է Մեծ Բրիտանիայի իր գործարաններում անցնել բացառապես վերականգնվող էներգիայի աղբյուրներին, եւ որպես այս նպատակին հասնելու առաջին քայլ, նա ավելի քան 14 000 արեւային մարտկոցներ կտեղադրի Ուելսի իր գործարանում, որտեղ իրականացվում է Aston Martin DBX քրոսովերի արտադրությունը, որը թույլ կտա 6,4 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիա ստանալ եւ ծածկել ձեռնարկության կարիքների 20 տոկոսը։