Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ուռnւցքաբանը նշել է, թե որ շամպունները կարող են քшղցկեղ առաջացնել

Blog Image

Բենզոլ պարունակող չոր շամպունները կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, ուստի ավելի լավ է սահմանափակել նման ապրանքների օգտագործումը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական ​​կենտրոնի ավագ գիտաշխատող Իգոր Սամոյլենկոն։

«Բենզոլը կարող է առաջացնել տարբեր տեսակի ուռուցքներ՝ կախված նրանից, թե ինչի հետ է շփվում, այն լայն սպեկտրի քաղցկեղածին է»,-ասել է նա:

Մասնագետը նշել է, որ բենզոլը շուտ ցնդող է, շնչելու դեպքում կարող է առաջացնել վերին շնչուղիների և թոքերի այտուցներ, իսկ մաշկի հետ շփվելու դեպքում՝ մաշկի ուռուցքներ։

Ավելի լավ է նվազագույնի հասցնել քաղցկեղածինների ազդեցությունը օրգանիզմի վրա, ուստի եթե չոր շամպունի փաթեթավորման վրա նշված է բենզոլ, ապա դրա օգտագործումը պետք է սահմանափակել կամ բացառել, ընդգծել է Սամոյլենկոն։

«Հեղուկ շամպուններում, որպես կանոն, բենզոլ չի օգտագործվում, հետևաբար, այս տեսանկյունից դրանք ավելի անվտանգ են»,- ասել է մասնագետը։

Send