Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը 

Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը 

Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութերի՝ ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը։

Տեղեկության իսկությունը ճշտելու համար MediaHub.am-ը կապ հաստատեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

Վերջինս փոխանցեց, որ ինքն էլ է հրապարակումներից տեղեկացել։ «Տեսանյութում հստակ երևում է, որ փակել են։ Հիմա իշխանությունից փորձում եմ ճշտել, թե ինչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, որովհետև, կարծես թե, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովին են պահանջում»,-փոխանցեց նա։
MediaHub-ը մանրամասներ կներկայացնի հաջորդիվ:

Լիաննա Թորոսյան