Ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում

Ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում

«Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան եւ նստացույց են սկսել:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կփակեն այնքան, որքան կցանկանան. «Անտերանոց է, ոչ ոք չկա նախագահականի ներսում: կարեւորը գիտեք որն է, որ երկու պետական կարեւոր ինստիտուտներում մի հոգի աշխատակից չկա՝ Անվտանգության խորհուրդ եւ նախագահական: Սա մեր ժողովրդի ձեռքբերումն է: Առհասարակ, Հայաստանում իշխանություն չկա: Կան ոստիկաններ եւ հավաքրաարներ, որ առավոտյան շուտ եկել են աշխատանքի: Սա շատ լավ է, որովհետեւ այս շենքերը ժողովրդին չեն ծառայում, ինչքան քիչ գան գործի, այնքան լավ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։

Նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ: