Կյանքից հեռացել է «Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերին

Կյանքից հեռացել է «Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերին

Կյանքից հեռացել է «Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերին։ Գրել է TMZ-ն։ 

Նախնական տվյալներով՝ նա խեղդվել է Լոս Անջելեսի իր տան ջակուզիում։ Նա 54 տարեկան էր։

Նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառը եղել է սրտի կանգի հետևանքով խեղդվելը։

Դերասանը մահացել է շաբաթ առավոտյան։ Երկու ժամ պինքբոլ խաղալուց հետո նա որոշել է լոգանք ընդունել։ Լոս Անջելեսի իր տանը երկու ժամ անց Փերիի անշունչ մարմինը հայտնաբերել է նրա օգնականը, որն անմիջապես զանգահարել է 911:

Փերին հեռուստադիտողներին առավել հայտնի է «Ընկերներ» կուլտային սիթքոմով: Ֆիլմում նա մարմնավորել էր Չենդլեր Բինգին։ Այս կերպարը դարձել էր նրա այցեքարտը հոլիվուդյան բեմում: «Ընկերները» հեռարձակվել է մինչև 2004 թվականը, թողարկվել է տասը եթերաշրջան։