Կոլումբացի երգչուհի Շակիրան և ամերիկացի դերասան Թոմ Քրուզը սիրավեպի մասին խոսակցություններ են առաջացրել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
46-ամյա Շակիրան և 60-ամյա Թոմ Քրուզը միասին նկատվել են Ֆորմուլա 1-ի Գրան պրիի Մայամիում։ Երգչուհին հագնված էր կիպ տոպ՝ խորը դեկոլտեով և սպորտային տաբատով, իսկ դերասանը կրում էր սպիտակ պոլո շապիկ և մուգ կապույտ ջինսե տաբատ։ Հրատարակության լրագրողները նշել են, որ Քրուզն ու Շակիրան միասին դիտել են մրցարշավները, զրուցել և լուսանկարիչների առաջ կեցվածք ընդունել։ Զույգի համատեղ նկարները ԶԼՄ-ներում հրապարակվելուց հետո ցանցի օգտատերերը ենթադրել են, որ Շակիրան և Թոմ Քրուզը սիրավեպ ունեն։
2022 թվականի հունիսին Շակիրան բաժանվեց իր սիրելի Ժերար Պիկեի հետ 11 տարվա հարաբերություններից հետո։ Խզման պատճառ է դարձել ֆուտբոլիստի սիրավեպը 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։ Թոմ Քրուզն այս պահին ոչ մեկի հետ չի հանդիպում: Դերասանի վերջին հարաբերությունները դերասանուհի Քեթի Հոլմսի հետ ավարտվել են 2012 թվականին՝ հինգ տարվա ամուսնությունից հետո։