Հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ չի տրվելու։ Առաջարկներով փոխվելու փուլն է, սակայն ոչ մի գործընթաց փակուղում չի գտնվում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Պետք է ասեմ, որ վերաձևակերպած կամ ջնջած-հետ ուղարկած առաջարկները բանակցության մի փուլն է, քանի որ Հայաստանի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության հասնելն է։ Ինչպես, օրինակ, հայկական կողմն է խմբագրում ադրբեջանական կողմի առաջարկները, ապա այդպես էլ իրենք են անում և դա միանգամայն նորմալ գործընթաց է»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի մասին հարցին, նա ասաց.
«Հայաստանը շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրող կողմերից մեկն է, և մենք մեր ստորագրության տերն ենք։ ՀՀ-ն շարունակելու է պնդել Լաչինի միջանցքի բացման մասին։ Ինչ վերաբերվում է Աղդամի ճանապարհին, ապա դրանք լիովին գտնվում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձեռքում ՝ ՀՀ-ն բացառապես խոսում է Լաչինի միջանցքի մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում