Դրանք մղձավանջներ են առաջացնում. բժիշկը նշել է, թե որ մթերքներից է պետք խուսափել երեկոյան

Ուշացած ընթրիքը կարող է անհանգստացնող երազների հանգեցնել։ Թերապևտ Յանա Շմելևան հայտնել է, որ բավականին տարածված երեկոյան նախուտեստները հաճախ մղձավանջներ են առաջացնում։
Բժշկի խոսքով՝ սեւ ցուցակում են քաղցրավենիքները, այդ թվում՝ թխվածքաբլիթները, տորթերը եւ կակաոն, ինչպես նաեւ ածխաջրերով հարուստ սննդամթերքները, ինչպիսիք են հացը եւ մակարոնեղենը։ Այս ամենը բարձրացնում է գլյուկոզի մակարդակը և խաթարում բնական բիոռիթմերը։ Ուղեղը հատկապես զգայուն է նման տատանումների նկատմամբ քնի փուլում։
Քնելուց առաջ կծու ընթրիքը նույնպես անցանկալի է. այն կարող է փոխել մարմնի ջերմաստիճանը և ազդել երազների բնույթի վրա:
Եթե ձեր ախորժակը արթնանում է գիշերվան մոտ, Շմելևան NEWS.ru-ի հետ զրույցում խորհուրդ է տվել ընտրել թեթև և բնական մթերքներ՝ օրինակ՝ ցածր կալորիականությամբ մածուն, գազար կամ մի բուռ ընկույզ։ Բայց չիպսերը և արագ սնունդը խստիվ արգելված են։ Նման սնունդը վնասակար է մարսողության համար և կարող է նաև փչացնել լավ գիշերային հանգիստը։