Միսը տաչկաներով բերում են, լցնում շուկա․ ահազանգ

Միսը տաչկաներով բերում են, լցնում շուկա․ ահազանգ

Ամանորին ընդառաջ մսի շուկայում կրկին կատաստրոֆիկ վիճակ է։ MediaHub-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից մեկից, որ վերջին օրերին «Գումի» շուկայի հարակից տարածքում խայտառակ վիճակ է։ 

«Առավոտը շուտ տաչկաներով միսը բերում են, լցնում շուկա։ Ոչ մի վերահսկողություն չկա։ Տարածքով անցնելիս անգամ մարդ զզվում է, ուր մնաց այդ միսն առնի ու ուտի։ Բայց անտեղյակ մարդիկ գալիս, տանում են, հետո էլ թունավորումներով գնում հիվանդանոց»,- նշեց մեր զրուցակիցը։

MediaHub-ն այս ահազանգի մասին տեղեկացրեց Սննդի անվտանգության տեսչական մարմնին, որտեղից էլ մեզ ի պատասխան ասացին, որ Ամանորին նախորդող 15 օրերի ընթացքում է ՍԱՏՄ-ը ամենօրյա վերահսկողություն իրականացնում մսի շուկայում։

Նարե Գնունի