Մինչև քննությունը չավարտվի որևէ գնահատական չեմ կարող տալ. ՆԳ նախարար

Ամիսներ առաջ MediaHub-ը հարցում էր ուղարկել ՆԳՆ՝ Ուրուգվայի հրապարակում տեղի ունեցած բռնության դեպքի մասով։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ասուլիսի ժամանակ MediaHub-ը հարց ուղղեց նախարարին, թե ինչո՞ւ մեղավորը չպատժվեց։ 

«Մինչև ծառայողական քննությունը չավարտվի, որևէ գնահատական չեմ կարող տալ»,- պատասխանեց նախարարը։

Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատակիցների շրջանում  IQ թեստերի վատ արդյունքներին, նախարարն ասաց, որ «դեռ կամավոր են քննությունները, ցանկացած ոստիկան երեք տարվա ընթացքում ունի երկու անգամ հնարավորություն».

«Համոզված եմ, որ առաջին անգամ չհաղթահարելուց հետո, կպարապեն և կհանձնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում