Երեկ երեկոյան 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի տարածքում, այն զգացել են Ալմա Աթայի բնակիչները։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական մեթոդաբանական արշավախումբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:42-ին (Մոսկվայի ժամանակով 00:42-ին) Ալմաթիից 279 կմ հարավ-արևելք: Աղբյուրը գտնվել է 15 կմ խորության վրա։ Ղազախական քաղաքում ստորգետնյա ցնցումներ են զգացվել 2 բալ ուժգնությամբ (ըստ MSK-64 սանդղակի)։
Երկու ժամ անց՝ ժամը 05:58-ին (Մոսկվայի ժամանակով 02:58-ին) փորձագետները 5,6 մագնիտուդով հերթական երկրաշարժն են գրանցել Ղրղզստանի և Չինաստանի սահմանին՝ Ալմա Աթա քաղաքից 278 կմ հարավ-արևելք:
Էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա։ Ավելի ուշ ղազախ սեյսմոլոգները 4,2 մագնիտուդով նոր երկրաշարժ են գրանցել Ղրղզստանի և Չինաստանի սահմանին, որը տեղի է ունեցել 08:14-ին (Մոսկվայի ժամանակով 05:14-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմա Աթա քաղաքից 276 կմ հարավ-արևելք, աղբյուրը՝ 10 կմ խորության վրա։