Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները ժամանել են Ուկրաինա

Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները ժամանել են Ուկրաինա։ Նրանք այսօր Կիևում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ. հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով Լեհաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին։
Անջեյ Դուդայի, Գիտանաս Նաուսեդայի, Էգիլս Լևիտսի և Ալար Կարիսի այցը Ուկրաինա կազմակերպվել է Լեհաստանի իշխանությունների կողմից:
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան սոցցանցում գրում է Ուկրաինա կատարած այցի մասին:
«Մեր նպատակն է աջակցել նախագահ Զելենսկուն և Ուկրաինայի պաշտպաններին այս երկրի համար վճռորոշ պահին։ Մենք Կիև ենք մեկնում քաղաքական աջակցության և ռազմական օգնության հզոր ուղերձով։ Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինայի ինքնիշխանության և ազատության համար մղվող պայքարին», - գրել է Գիտանաս Նաուսեդան։