Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (25-30.04.2025թ.)
Երևան քաղաքում՝
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքի ապրիլի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 33.0°C (1997թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -0.4°C (2017թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 13.9°C