ԱՄՆ-ը Կոնգոյի իշխանությունների հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ գործարք է քննարկում

ԱՄՆ-ը Կոնգոյի իշխանությունների հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ գործարք է քննարկում

Ամերիկայի Միացյալ Նահանգները Կոնգոյի իշխանությունների հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ գործարք են քննարկում, գրել է «Los Angeles Times»-ը։

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հանքային ռեսուրսներում ներդրումներ կատարելու համաձայնագրի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Աֆրիկայի հարցերով ավագ խորհրդական Մասադ Բուլոսը երկիր այցի ժամանակ։

Նա նշել է, որ վերանայել են Կոնգոյի առաջարկը հանածոների արդյունահանման մեջ ներդրումների համար։ «Նախագահը և ես պայմանավորվեցինք դրա հետագա զարգացման ուղու շուրջ: Համոզված եղեք, որ ամերիկյան ընկերությունները թափանցիկ են և կխթանեն տեղական տնտեսությունը»,- նշել է պաշտոնյան։