Վստահ չեմ, որ Բաքվում իրական քաղաքական կամք կա՝ երկխոսություն իրականացնելու․ Փաշինյան

Միջազգային տարբեր գործընկերներ շատ ինտենսիվ աշխատում են այդ թեմաների վրա, և դա է պատճառը, որ ես շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի գործընկերներին՝ ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ, նույն հորդորն եմ անում նաև Բաքվին։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետ ընտրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարություններին, թե Ստեփանակերտն ու Բաքուն պետք է երկխոսեն՝ միջազգային մեխանիզմների առկայության դեպքում։

Փաշինյանի խոսքով՝ այնպես չէ, որ Բաքվի կողմից այդ ցանկությունը լիարժեք արտահայտվում է, թեև պաշտոնական մակարդակում հակառակն է։

«Բայց հետո տեսնում եմ մեղադրանքներ՝ ուղղված Ստեփանակերտին, թե իբր Ստեփանակերտն է տապալել բանակցությունները։ Ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։