Խոշոր ավտովթար է տեղի ունեցել 5 մեքենայի մասնակցությամբ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել 5 մեքենայի մասնակցությամբ

Այսօր` նոյեմբերի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser, Kia, Opel, Lada մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բախման հետևանքով Kia-ն գլխիվայր շրջվել է ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Պարզվում է վարորդների ինքնությունը։