Սևանի ճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա․ կա տուժած

Սևանի ճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա․ կա տուժած

Հուլիսի 25-ին, ժամը 14։48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին բախվել են երեք ավտոմեքենա․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։