Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդգծել է Ռուսաստանի աջակցությունը՝ Անկարայի և Երևանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը.
«Հայաստանի հետ որոշակի գործընթաց կա, հատուկ ներկայացուցիչներն իրենց առաջին շփումներն իրականացրել են այն պայմանների շնորհիվ, որ ստեղծեց Ռուսաստանը, այստեղ՝ Մոսկվայում։Դիվանագիտական ֆորումում շատ լավ շփումներ ու երկխոսություն հաստատվեց։ Ռուսաստանը ի սկզբանե աջակցել է այս հարցում, Եվ Ադրբեջանը նույնպես մեզ աջակցում է այս հարցում»,-ասել է Չավուշօղլուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում.
«Նախ, եկեք սկզբում հրադադար ապահովենք, խաղաղություն հաստատենք, որպեսզի մեր տարածաշրջանը խաղաղ լինի, և շարունակենք մեր բոլոր ջանքերն այս ուղղությամբ»,-հայտարարել է Չավուշօղլուն: