Այս իշխանությունների թույլ տված սխալները մոտեցնում են նրանց հեռացման օրը. Սեյրան Օհանյան

Հայ ժողովրդի միակ ճանապարհը այս իշխանություններին հեռացնել է: Այս մասին սահմանամերձ Այգեձորում MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ այն սխալները, որոնք թույլ է տվել այս իշխանությունը, մոտեցնում են նրանց հեռացման օրը.

«Ինչքան արագ մենք ձերբազատվենք պարտված իշխանություններից, այնքան արագ մենք ոտքի կկանգնենք»,- ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը դեռ կարող է միասնականություն ունենալ, բայց դրա համար կազմակերպվել է պետք: Այսօրվա իշխանությունները, ասաց նա, ոչինչ չեն անում համախմբվելու, ինքնակազմակերպվելու համար և ոչինչ չեն անում, որպեսզի դիմադրության, պայքարի ոգին բարձրացնենք ու ցույց տանք աշխարհին: 

Մանրամասները՝ տեսանյութում