Լիլի Մորտոն փաստաթղթերն ուշացրել է․ ավագանու ընտրություններին չի մասնակցի

Լիլի Մորտոն փաստաթղթերն ուշացրել է․ ավագանու ընտրություններին չի մասնակցի

Օրեր առաջ մամուլին հայտնի էր դարձել, որ մոդել, երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն մասնակցելու է Երևանի ավագանու կայանալիք ընտրություններին և ներառված է լինելու «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում։

Մորտոն հարցազրույցներից մեկում ասել էր, թե կարող ենք նորությունների սպասել, սակայն ավելին չէր ասել։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ դերասանուհին այդպես էլ չի ներառվել նախընտրական ցուցակում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մորտոն ուշացրել է այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ էին առաջադրվելու համար։ Վերջինս ընտրություններին չի մասնակցի։