Խոշոր ավտովթար․ բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը․ կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 69-ամյա Սամվել Լ․-ի վարած «ՎԱԶ 2102» մակնիշի և 28-ամյա Արմեն Ս․-ի վարած «FAW» մակնիշի ասֆալտով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է ճահճուտի մեջ ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2102»-ի վարորդ Սամվել Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։