Արտակարգ դեպք՝ Լոռիում․ «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Լոռիում․ «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ   «Վանաձոր» բժշկական կենտրոն Աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք, եղունգային ֆալանգի բաց կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել մի կին։ 

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած կինը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Նաիրա Ա․-ն է, ով վնասվածքը ստացել է «Գլորիա» կարի ֆաբրիկայում աշխատանքի ժամանակ ձեռքը անզգուշությամբ կարի մեքենայի տակ գցելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նաիրա Ա․-ն աշխատում է «Գլորիա» կարի ֆաբրիկայում, որպես կարող բանվորուհի։