ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են դատախազություն։ Այս մասին տեղեկություն է հրապարակել «Ազդարար» համակարգը։
Արա Մկրտչյանը և Հայկ Մկրտչյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։
Ըստ ծանուցման՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Վերջիններս հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։ Նրանք պետք է ներկայանան դատախազություն՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10,30-ին։