ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ)

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ)

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալին, որը Մոսկվայում պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպա Պրոզորովի մեքենան.

Մոսկվայում պայթած Toyota-ի սեփականատերը, պարզվել է, ՈՒԱԾ-ի նախկին փոխգնդապետ Վասիլի Պրոզորովն է։ Նա պայթյունից անմիջապես հետո նստած է եղել իր մեքենայի բեռնախցիկին։ Հետաքննության հիմնական վարկածն այն է, որ մեքենան գործարկելուց անմիջապես հետո տեղադրված պայթուցիկ սարքը պայթել է։

Պրոզորովը երկար տարիներ համագործակցել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ և նրանց տեղեկություններ է տրամադրել Դոնբասում հակամարտության առաջընթացի մասին։ Մի քանի տարի առաջ նա տեղափոխվել է Ռուսաստան։ Նա Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աշխատել է մինչև 2018 թվականը։

Ըստ ԱԴԾ-ի՝ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ձերբակալվածը մեկնել է Ուկրաինա, որտեղ 2023 թվականի հոկտեմբերին հավաքագրվել է որպես ՈՒԱԾ-ի սպա։ Ուկրաինացի գործակալը հեռակա կարգով պայթեցրել է Պրոզորովի մեքենան կուրատորի հրահանգով։ Ինքը՝ կուրատորը, գործել է ՈՒԱԾ-ի ղեկավար Վասիլ Մալյուկի անմիջական հրահանգով։

Ուկրաինացի գործակալը Պրոզորովին հետևել է 2,5 ամիս։ Պայթյունից երեք օր առաջ՝ ապրիլի 9-ին, Երևանի ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում, նա ինքնաշեն պայթուցիկ սարք է նախապատրաստել և ամրացրել ամենագնացի հատակին։

Մահափորձի հեղինակը ՌԴ քաղաքացի է, ով 2010 թվականից բնակվել է Ուկրաինայում։

Կադրերն այստեղ