Եռաբլուրից բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն մարմնական վնասվածք․ փաստաբան

Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված ծնողներից երկուսը մարմնական վնասվածք ունեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մեկի ձեռքերն են վնասվել, մյուսի՝ մատը։

«Բժիշկ չեմ, բայց առաջին հայացքից մատը կոտրված էր։ Շտապ օգնություն կանչել եմ, բայց չեն օգնել, վնասվածքը մեծ էր։ Այդ վիճակում տարել են ոստիկանության բաժին։ Առաջին ծնողին բերման են ենթարկել 06:58-ին»,- ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ վնասվածք ստացած ծնողները զոհվածների մայրեր են, ապա հավելեց, որ մոտ երեք տասնյակ քաղաքացի առավոտյան բերման է ենթարկվել։