Ինչպե՞ս է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը

Ինչպե՞ս է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը

Երեկ Կիրանցում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին MediaHub֊ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա տեղեկացրեց, որ զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։

Նարե Գնունի