Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Լուիս Միրամոնտեսը (լուսանկար)

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Լուիս Միրամոնտեսը (լուսանկար)

Մահացել է իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիս Սուարես Միրամոնտեսը՝ «Ոսկե գնդակի» 88-ամյա դափնեկիրը։

Իր կարիերայի ընթացքում Միրամոնտեսը հանդես է եկել «Դեպորտիվոյում», «Էսպանիա Ինդուստրալում», «Բարսելոնայում», «Ինտերում» և «Սամպդորիայում»:

«Բարսելոնայի» հետ Լուիսը երկու անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը և Իսպանիայի գավաթը։ Ինտերի հետ նա երեք անգամ հաղթել է Ա Սերիայում, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Եվրոպայի գավաթը և միջմայրցամաքային գավաթը։

Իսպանիայի հավաքականի հետ 1964 թվականին Միրամոնտեսը դարձավ Եվրոպայի չեմպիոն։

1960 թվականին նա ստացավ «Ոսկե գնդակը»՝ քվեարկության արդյունքում առաջ անցնելով Ֆերենց Պուշկաշից և Ուվե Զելերից։ Նա դարձավ իսպանացի առաջին մրցանակակիրը (առաջին իսպանացին, ով ստացավ մրցանակը, Ալֆրեդո դի Ստեֆանոն էր՝ ծնված Արգենտինայում)։