Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանում նախատոնական պարգևատրումներ են եղել

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանում նախատոնական պարգևատրումներ են եղել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանում նախատոնական պարգևատրումներ են եղել։

«Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների»,- ասված է նրա ստորագրած կարգադրության մեջ։