Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք, կատարվել է 39 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 17 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10364 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3073 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: