Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր հրդեհ՝ Արարատում. «Mercedes»-ը բախվել է կուտակված փայտերին, ինչից հրդեհ է բռնկվել

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 1 ջրատար։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կուտակված փայտերին, ինչից հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տեղեկությունների նաև բարեբախտաբար տուժածներ չկան։
 

 

Send