Ցեղասպանության փաստի ուրացման ֆոնին կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը երթին․ Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գրում է․
«Ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին
Հանրապետության հրապարակից կմեկնարկի Ջահերով երթը:
Արտաքին քաղաքական առաջնահերթություններից ցեղասպանության հարցի դուրս բերման, ցեղասպանության փաստը հարցականի տակ դնելու և համատարած ուրացման ֆոնին հատկապես կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունն այս երթին»: