Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերեվարված հայազգի Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանի ՄԻՊ  ներկայացուցիչներն այցելել են գերեվարված հայազգի Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանի ՄԻՊ  ներկայացուցիչներն այցելել են գերեվարված հայազգի Գագիկ Ոսկանյանին. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ադրբեջանի ՄԻՊ  ներկայացուցիչները տեղեկություն են ստացել Ոսկանյանի պահման պայմանների, նրա բուժման, դեղորայքի հասանելիության և  այլ հրատապ խնդիրների մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ոսկանյանը գոհունակություն է հայտնել կալանքի պայմաններից։

Հիշեցնենք, որ պահեստազորային Գագիկ Ոսկանյանը գերեվարվել էր օգորստոսի 16-ին: