Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Սա վարկածներից մեկն է․ Հ1-ը՝ «Դիմակահանդեսի» կերպարների բացահայտման մասին

Blog Image

Սոցցանցերում լուրեր են շրջանառվում, թե Հանրային հեռուստաընկերությունից տեղի է ունեցել ինֆորմացիոն արտահոսք, և բացահայտվել է Առաջին ալիքով հեռարձակվող «Դիմակահանդես» հաղորդման 2-րդ եթերաշրջանի մասնակից կերպարներին մարմնավորողների անունները։ Եթե տարածվող լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա ի՞նչ ճակատագիր է ունենալու հաղորդումը։

MediaHub.am-ի հարցին պատասխանել է Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը։ Նրա խոսքով՝ հաղորդման ամբողջ մեխը գաղտնիքի վրա է հիմնված, երկրորդ եթերաշրջանն է արդեն, ու նման ինտրիգներ առաջին անգամ չէ, որ լինում են։

«Այս նախագծի ձևաչափը կառուցված է ինտրիգի և գաղտնիքի շուրջ, և օրինաչափ ու բնական է, որ ամբողջ աշխարհի այն երկրներում, որտեղ այս նախագիծը իրականացվում է, երկրպագուները և այլ մարդիկ փորձում են բացահայտել դիմակների տակ թաքնված դեմքերին, կամ էլ վարկածներ են առաջարկում, թե ովքեր են թաքնված դիմակի տակ»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ հասկանալու համար, թե ովքեր են թաքնված դիմակների տակ, պետք է ամեն կիրակի հետևել «Առաջին ալիքի» եթերին։ Հարցին, թե արդյոք հենց սա էլ PR քայլ չէ՝ հաղորդման շուրջ հետաքրքրությունը մեծացնելու համար, Օհանյանը պատասխանեց՝ այլ մեկնաբանություն չունի։

Նարե Գնունի

Send