Փրկարարները Դեբեդից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը

Մայիսի 9-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները գետում դի են նկատել։
Փրկարարները ժամը 18։59-ին Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին։