Ի՞նչ է սպասվում Փաշինյանի արձանի գլուխը ջարդողին, ո՞վ է նա․ հարցեր Վահե Ղալումյանին

Արդեն հայտնել ենք, որ Իջևանում հինգրերոդ անգամ ջարդել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը։ Ո՞վ կարող էր գնալ այդ քայլին, ի՞նչ է սպասվում նրան․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։
- Պարո՛ն Ղալումյան, այս էլ հինգերորդ անգամ կորտել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Այս դեպքի մասին տեղյակ չեմ։
- Այսինքն՝ չե՞ք լսել։
- Կոնկրետ այս դեպքի մասին՝ ոչ։
- Բայց ինչպե՞ս եք վերաբերում։
- Շատ վատ։
- Ըստ Ձեզ՝ ո՞վ կարող է նման քայլի գնալ, Ձեր թիմից միշտ հայտարարում են, որ արձանը դրվել է այն ժամանակ, երբ Փաշինյանը մեծ սեր էր վայելում։
- Չգիտեմ, թե ով կարող է արած լինել։
- Ըստ մամուլի՝ տարածքում տեսախցիկներ են դրվելու։ Եթե այդպես լինի և հայտնաբերվեն արձանը վնասողները, ի՞նչ է սպասվելու նրանց։
- Օրենքի դաշտում է հարցը, օրենքը կորոշի։
- Այնուամենայնիվ, ո՞վ կարող էր անել դա․ հիսաթափված քաղաքացի՞ն, ընդդիմախոսները։
- Հիասթափված քաղաքացին նման բան չէր անի, այլ բան է ընդդիմախոսների հարցը․ նրանք եթե ասելիք չունեն, չեն կարողանում խոսել, պետք է նման քայլ անեն։
- Եթե իմանաք, թե ով է նման քայլ արել, կփորձե՞ք խոսել նրա հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է անում, խրատելու նրան։
- Այո՛, իհարկե։ Ես շաբաթվա երեք օրը Տավուշում եմ լինում, և եթե իմանամ ով է արել՝ կխոսեմ հետը։
Նարե Գնունի