Ե՞րբ և որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

Ե՞րբ և որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանը հայտարարեց, որ դելիմիտացիայի հանձնաժողովի քարտուղարություն է ստեղծել։ 

Ի՞նչ է անում Հայաստանն այս ուղղությամբ, արդյո՞ք մեր երկրում էլ է այսպիսի մարմին ստեղծվելու։ Հարցի պատասխանը ստանալու համար MediaHub.am-ը հարցում ուղարկեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ 

Ստորև ներկայացնում ենք մեր հղած հարցերն ու դրանց պատասխանները՝ առանց խմբագրման։ 

- Ադրբեջանը հայտարարեց, որ սահմանագծման ու սահմանազատման հարցերով քարտուղարկություն է ստեղծում։ Նշեք, թե Հայաստանն ի՞նչ է անում այդ ուղղությամբ։ Արդյո՞ք մենք ևս նման քարտուղարություն ենք ստեղծելու։ Եթե այո, ապա նշեք, թե ինչ ժամկետներում ու ինչ կազմով։ 

- Այս պահին հարցը դեռևս քննարկման փուլում է։ 

- Խնդրում ենք տեղեկացնել նաև, թե սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի հերթական նիստի օր նշանակվա՞ծ է։ 

- Նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ 

- Որտե՞ղ է կայանալու նիստը։ 

- Նիստը կայանալու է Բրյուսելում։

 Նարե Գնունի