«Ընդդիմադիր» Էդմոն Մարուքյանը խաղաղություն է ուզում ցեղասպան Ադրբեջանի հետ

«Ընդդիմադիր» Էդմոն Մարուքյանը խաղաղություն է ուզում ցեղասպան Ադրբեջանի հետ

Հայաստանը խաղաղության կողմնակից է և ամեն քայլ արել ու անում է դրան հասնելու ուղղությամբ՝ միաժամանակ դատապարտելով ադրբեջանական կողմից հնչող ռազմական տարբեր կոչերը և հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու ադրբեջանական տարբեր փորձերը։ Այդ մասին հայտարարել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ընդդիմության իմիտացիա» իրականացնող Էդմոն Մարուքյանը, ով քննադատում էր ՔՊ-ին ու Փաշինյանին պաշտոն ստանալուց հետո սկսել է «նկատել», թե ինչ «լավ» է նիկոլական Հայաստանում: «Կուրությունն» ու ՔՊ-ի աղետալի քաղաքականությունը «չնկատելը» ունի գին՝ այդ գինը նոր պաշտոնն է ու իշխանական հնարավորություններից օգտվելը:

Մարուքյանը խաղաղություն է ցանկանում 44-օրյա պատերազմի օրերին հայությանը ցեղասպանող Ադրբեջանի հետ՝ Արցախում ադրբեջանական զորքերը կտտանքների էին ենթարկում հայ զինվորներին, խաղաղ բնակչությանը, ոչնչացնում էին հայկական եկեղեցիները: Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ վերջերս ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով կրկին հայ զինվորներ զոհվեցին ու վիրավորվեցին:

ՔՊ-ն ու նրա «արբանյակները» Արցախն ու Հայաստանը տանում են կործանման՝ՀՀ քաղաքացիների անտարբերության ֆոնին:

Մարուքյանին պետք է հուշել, որ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան հնարավոր չէ փրկել հայ զինվորների կյանքն ու Արցախը՝ պետք է զինվել, պատրաստվել նոր պատերազմի, կահավորել առաջնագիծն ու փոխել ՀՀ պաշտպանության ուսուցիչ նախարար Սուրեն Պապիկյանին:

Այս կադրերով ՀՀ-ին ու Արցախին լավ ապագա չի սպասվում՝ թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստվում են հայաթափել Արցախն ու Սյունիքի միջանցքը բացել անգամ ռազմական ճանապարհով:

 

Վահրամ Բագրատյան