Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հայաստանի հետ բանակցությունները չեն արդարացրել Ադրբեջանի սպասելիքները. Բայրամով

Blog Image

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է  Ինտերֆաքսը։

«Մենք կոչ ենք անում հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունները կարգավորելու քննարկումներում», -  ասել է Բայրամովը՝ Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ բանակցություններից հետո։

Բայրամովի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը դեռ չեն արդարացրել Ադրբեջանի սպասելիքները։

Ադրբեջանցի նախարարն ասել է, որ բանակցությունների ընթացքում ինքը լիտվացի գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում հետհակամարտային իրավիճակի մասին, խոսել է խաղաղության օրակարգը խթանելու Ադրբեջանի ջանքերի մասին։

Send