Բացահայտվել են դժբախտ ամուսնությունների անհայտ պատճառները

Բացահայտվել են դժբախտ ամուսնությունների անհայտ պատճառները

Համեմատությունները, փոխադարձ մեղադրանքները և նույնիսկ երեխաներ ունենալը կարող են ամուսիններին դժբախտացնել, ըստ ամուսնության և ընտանեկան թերապևտ Էբիգեյլ Մեյքփիսի և կլինիկական հոգեբան Նիկոլ Սաունդերսի:

Նրանք HuffPost-ի հետ զրույցում խոսել են դժբախտ ամուսնությունների անհասկանալի պատճառների մասին:

Մեյքփիսը վստահ է, որ իրեն ուրիշների հետ համեմատելու սովորությունը հեշտությամբ կարող է ցանկացած մեկին դժբախտացնել։

Նա հորդորել է չփորձել սեփական ընտանիքին ամսագրի կամ սոցիալական ցանցերի նկարի նմանեցնել։ Շատ ավելի արդյունավետ է, ըստ հոգեթերապևտի, ավելի հաճախ մտածել համատեղ ձեռքբերումների և փոփոխությունների մասին։

Մասնագետը նաև անօգուտ և կործանարար է համարում զուգընկերոջը մեղադրել սեփական դժբախտությունների և անհաջողությունների համար:

«Հիշեք, որ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր երջանկության համար։ Սա հասկանալը կօգնի նվազեցնել զայրույթն ու հիասթափությունը և թույլ կտա երկուսին էլ աշխատել իրենց ուրախության համար»,- Էբիգեյլ Մեյքփիսը։

Սաունդերսը հավելել է, որ միայն հաղորդակցման սխալները չեն, որ դժգոհ են դարձնում գործընկերներին: Նրա խոսքով՝ ընտանիքների մեծ մասը երեխայի ծնվելուց հետո դժվար շրջան է ապրում։ «Երբեմն այս պահից սկսվում են տարաձայնություններ, որոնք հանգեցնում են ամուսնալուծության»,- նշել է մասնագետը։

Սրանից խուսափելու համար Սոնդերսը խորհուրդ է տվել ամեն օր մի փոքր ժամանակ անցկացնել միմյանց հետ՝ 15 րոպե զրուցել մեկ բաժակ սուրճի շուրջ, պառկել՝ գրկախառնվելով քնելուց առաջ: «Դուք պետք է ժամանակ տրամադրել սեքսի և մտերմության համար՝ հաշվի առնելով էներգիայի և ժամանակը»,- խորհուրդ է տվել Սաունդերսը: