Երևանում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել. այլ մանրամասներ (տեսանյութ)

Շարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել:
Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին:
Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր:
Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են:
Երևանի քաղաքապետարան
Տեսանյութն այստեղ