Արցախի բնակելի շենքերից մեկի բնակարանից խոշոր չափով գումար են գողացել․ բացահայտվել է գողը

Արցախի բնակելի շենքերից մեկի բնակարանից խոշոր չափով գումար են գողացել․ բացահայտվել է գողը

Ապրիլի 8-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել՝ Ազատամարտիկների փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 1.200.000 ՀՀ դրամ գումար գողանալու մասին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։

Քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Ա.-ն՝ (ծնված 2001թ.):

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: