Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընտրացուցակներում մահացած անձանց տվյալներ են հայտնաբերվել

Blog Image

Ընտրացուցակներում 381 անճշտություն է հայտնաբերել, որոնցից 229 դեպքում մահացած անձանց տվյալներ են եղել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ դեպքեր կարող ենք ունենալ հետևյալ դեպքում․

«Եթե քաղաքացին մահանում է ՀՀ տարածքից դուրս, աճյունի տեղափոխությունից հետո անհրաժեշտ է, որ հարազատներն այստեղ մահվան վկայական ստանան։ Այդ վկայականը ստանալու դեպքում անճշտություններ չեն լինում, սակայն լինում են դեպքեր, երբ հարազատները գալիս են, հուղարկավորությունն իրականացնում, բայց մահվան վկայականը ձեռք չեն բերում»,- նշեց նա։

 

Send