Լուծումը պետք է փոխընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և հարևանների համար․ Զախարովա

Լուծումը պետք է փոխընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և հարևանների համար․ Զախարովա

Երթուղին, որը կարող է Հայաստանի տարածքով կապել Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի ինքնավարության հետ, այլ ուղիների հետ միասին քննարկվում է հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսել ենք իրանական կողմի մտահոգությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերաբերյալ, պարզաբանման համար պետք է կապ հաստատել Թեհրանի հետ։ Եվ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում հայտնի է։ Մենք ելնում ենք նրանից, որ լուծումը պետք է փոխընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար։