Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում, «Zhongtong»-ը վրաերթի է ենթարկել մեկ այլ վարորդի, ով մնացել է 2 ավտոբուսների արանքում. Shamshyan

Blog Image

 

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել այդ 2 ավտոբուսների արանքում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: 
 
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է, ով երբ փորձել է ավտոբուսում առաջացած ինչ-որ խնդիր լուծել, մյուս ավտոբուսը վրաերթի է ենթրակել նրան: 

Վրաերթն էլ տեղի է ունեցել Տիգրան Մեծի պողոտայում: 
 

Send