Ո՞ր ճանապարհների հիմնանորոգումները ավարտին կհասցվեն 2024-ին․ Փաշինյանը թվարկեց

Սյունիքի մարզում Ծղուկից դեպի Սառնակունք և Սպանդարյան տանող ճանապարհի 7.4 կմ հատվածի հիմնանորոգումը ավարտական փուլում ա, հաջորդը Կոտայքի մարզի Հ1 Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց Ջրաբեր, Հրազդան, Հրազդանի նախկին ՔԿՀ ավտոճանապարհն է: Այս գումարը նույնպես նախատեսում է 2024թ․ հիմնանորոգումը ամբողջությամբ ավարտելու համար։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հարց ուղղեց նախարար Գնել Սանոսյանին․ «Սա այն էր, որ մենք պլանավորում էինք Հրազդանից, այսպես ասած, դեպի Երևան այլընտրանքային ճանապարհ բերել, այդ հատվա՞ծն ա»։

Մանրամասները՝ տեսանյութում