Մաքսիմ Գալկինն առաջին անգամ բարձրաձայնել է Իսրայել մեկնելու պատճառի մասին

Մաքսիմ Գալկինն առաջին անգամ բարձրաձայնել է Իսրայել մեկնելու պատճառի մասին

Կատակերգու Մաքսիմ Գալկինը խոստովանել է, որ ֆինանսական դժվարությունների պատճառով լքել է Ռուսաստանը եւ մեկնել Իսրայել։ Այս մասին նա խոսել է սոցիալական ցանցի էջում տեղադրված տեսաուղերձում։

«Ինձ դավաճանության մեջ մի մեղադրեք. այստեղ դավաճանություն չկա»,- նշել է արտիստը։

Գալկինը նաեւ ասել է, որ փետրվարի 24-ին, երբ սկսվեց ռուսական հատուկ գործողությունը Ուկրաինայում, ինքը Մոսկվայում էր, ոչ թե Իսրայելում։

Նրա խոսքով, հաջորդ երկու օրվա ընթացքում խղվել են գովազդային պայմանագրեր, գումարներ են կորել ինչպես գովազդից, այնպես էլ համերգներից, քանի որ կատակերգուի ելույթները չեղարկվել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

Արդյունքում որոշվել է տեղափոխվել Իսրայել։ Միաժամանակ Գալկինն ընդգծել է, որ շարունակում է սիտի թրթիռով վերաբերել ռուս հանդիսատեսին եւ ցանկանում է կրկին ելույթ ունենալ իր հայրենակիցների առջեւ։