Ստամբուլ-Իզմիր ճանապարհին բանվորներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տասնյակ տուժածներ

Ստամբուլ-Իզմիր ճանապարհին բանվորներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տասնյակ տուժածներ

Թուրքիայի Մանիսա նահանգում բանվորներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Վթարի հետևանքով տուժել է 30 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։

Ստամբուլ-Իզմիր ճանապարհի Սոմա-Սավաշթեփե հատվածում գյուղատնտեսական աշխատանքներից վերադարձող աշխատողներին տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ավտոմեքենայի:

Միկրոավտոբուսը հարվածից շրջվել է:

Տուժածները հոսպիտալացվել են, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld