Մոսկվան բաց է հարաբերությունները կարգավորել ցանկացողների հետ․ այլ հայտարարություններ Պեսկովից

Մոսկվան բաց է հարաբերությունները կարգավորելու նրանց հետ, ովքեր ցանկանում են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա այսպես է մեկնաբանել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի կոչը՝ «մտավոր պատրաստվել» Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը։
«Ռուսաստանը երբեք չի եղել հարևանների, այդ թվում՝ Ֆինլանդիայի հետ հարաբերությունների վատթարացման նախաձեռնողը: Մենք փոխշահավետ հարաբերություններ ունեինք Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ, բայց նրանք նախընտրեցին դրանք գործնականում հասցնել զրոյի», - նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Այլ հայտարարություններ Պեսկովից՝
- Ռուսաստանը շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ;
- Ուկրաինայի թեման շատ բարդ է և լրացուցիչ ջանքեր է պահանջում։