Հայաստան-ԵՄ հարաբերությունների գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու․ Միրզոյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունների գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու․ Միրզոյան
Իսկապես, երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում, բայց ուզում եմ վստահեցնել, որ հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և կոնկրետ ծրագրեր, որոնց մի մասը բխում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ունեցած գործող CEPA պայմանագրից և ծրագրեր, որոնք այդ պայմանագրից անդին են։ Մենք այդ ծրագրերը  քննարկել ենք և Հունաստանը  վստահեցրել է, որ շարունակելու է իր աջակցությունն ու ջանքերը։ Այս մասին այսօր Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի համար հիմա անվտանգային հարթության վրա կենսական նշանակություն ունի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ 

«Սա ևս մի կարևորագույն գործոն է, որը անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գոտում»,- ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում